
Բրազիլացի աստղագետները հայտնաբերել, որ Երկրից մոտ 200 լուսային տարի հեռավորության վրա կա Արեգակի գրեթե կատարյալ կրկնօրինակը: Նոր աստղը ստացել է HP 56948 անվանումը: Սան Պաուլոյի համալսարանի աստղագետ Խորխե Մելենդեզայի խոսքով՝ նոր հայտնաբերված աստղը համարվում է Արեգակին առավել նման օբյեկտը: Այժմ գիտնականները պետք է պատասխանեն այն հարցին, թե արդյոք Արեգակի զույգի շուրջ գոյություն ունի մեր մոլորակային համակարգի նման այլ համակարգ, թե ոչ: