Լոնդոնի Սաութուարք շրջանի դատարանը բրիտանացի Սայմոն Հիքմենին պարտավորեցրել է 6 ամսվա ընթացքում վճարել 14,4 մլն ֆունտ՝ կեղծ Վիագրա վաճառելու համար,- հայտնում է BBC-ին: Սայմոն Հիքմենը կեղծ եւ չլիցենզավորված դեղամիջոցները վաճառել է համացանցի միջոցով: Դատարանը հաստատել է, որ ապօրինի բիզնեսից նա 15,4 միլիոն ֆունտ եկամուտ է ստացել:6 ամիս տևած հետաքննության արդյունքում գործակալության աշխատակիցները պարզել են, որ Սայմոնը դեղերի իրացումից ստացված գումարով ձեռք է բերել մի քանի տներ՝ մեկը՝ Լոնդոնում: Նա հասցրել է երկու ավտոմեքենա գնել՝ Bentley եւ Range Rover:
14,4 մլն ֆունտ՝ կեղծ դեղեր վաճառելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ