Մահացել է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը (տեսանյութ) A1plus.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ոչ միայն իր գործարարի վարկով, այլեւ մանկապղծության մեղադրանքով։Քաղցկեղով տառապող Սերոբ Տեր–Պողոսյանը Դատապարտյալների հիվանդանոցից էր տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատերը մեղադրվում  է մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):

Նրա հարցազրույցը Ա1+-ին 2001թ կարող եք դիտել ստորեւ:

Նյութի սկզբնաղբյուրը՝A1plus.am




Լրահոս