ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի և ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը:
Հայցադիմումը, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Սահմանադրական դատարանը կքննարկի մինչև խորհրդարանական ընտրությունները` մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10-ին:Հայցադիմումի բավարարման դեպքում մայիսի 6-ին կայանալիք քվեարկությունից հետո բոլոր ընտրատեղամասերում կհրապարակվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անվանացուցակները, ինչը մեծապես կնպաստի ընտրական գործընթացի մասնակիցների ճշգրիտ թվաքանակի բացահայտմանը, ընտրությունների արդյունքների հանրային արժանահավատությանը:




Լրահոս