Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանը, ով ԱՄՆ-ում է գտնվում ՄԱԿ-ի 69-րդ Գլխավոր ասամբլեային մասնակցելու կապակցությամբ, մտադիր է հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդի հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները:
Ըստ vestikavkaza.ru-ի հաղորդագրության՝ Էրդողանը չի հանդիպելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, նրա խոսքով, դա չի նախատեսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ձևաչափը: Չնայած դրան՝ թուրք վարչապետը բանակցություններ կունենա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: