Արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները `2014թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ:

Ըստ այդմ, Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թ.-ի հունվար-օգոստոսին, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.1 %-ով՝ կազմելով մոտ 3 749,8 մլն դոլար: 

ԱՎԾ-ի տվյալներով՝ արտահանման ծավալը կազմել է 962,4 մլն դոլար: Ներկրման ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,8 %-ով՝ կազմելով մոտ 2 787,4 մլն դոլար:




Լրահոս