Ծեծել են Բասենի գյուղապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 29-ին, ժամը 12.00-ին, Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև: Ոստիկանությունից armlur.am-ին հայտնում են, որ գյուղապետը միջամտել և փորձել է հարթել միջադեպը, սակայն այդ ընթացքում Կամո Հ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան և պատճառել մարմնական վնասվածքներ:
Համլետ Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կամո Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս