«Արսենալ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը սկզբունքային համաձայնության են հասել կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի հարցում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
«Զինագործները» 11 մլն եվրո կվճարեն Գերմանիայի կիսապաշտպանի համար: Տեղափոխությունը պետք է կայանա արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ռեալ»-ի հետ Խեդիրայի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ նախորդ ամառ ֆուտբոլիստը հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը: Հենց այդ պատճառով էլ անգլիական ակումբի հետ պայմանագիրը հնարավոր է դարձել. «Ռեալ»-ը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի չկորցնի նրան անվճար:
Խեդիրան «Ռեալ» էր տեղափոխվել 2010թ. : Ակումբի կազմում գերմանացին դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Իսպանիայի Գավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր: