Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերում և անձը հաստատող այլ փաստաթղթերում կարող է գրանցվել նրանց՝ փոխպատվաստման համար ներքին օրգանները օգտագործելու վերաբերյալ տեղեկատվություն:
Համապատասխան օրինագիծ է ներկայացրել Պետդումայի հաստատմանը Դաշնային Խորհրդի անդամ Անտոն Բելյակովը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նրա կարծիքով, օրենքը թույլ կտա կատարելագործել օրգանների փոխպատրաստման իրավական կարգավորման մեխանիզմը:
Բելյակովը նշել է, որ մի շարք ԱՄՆ նահանգներում և ԵՄ երկրներում չափահաս քաղաքացիները պարտադիր կարգով ֆիքսում են իրենց համաձայնությունը վարորդական իրավունքներում, որի դրա համար հատուկ տող է նախատեսված: