
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով այժմ հանդես է գալիս մեքսիկական «Կերետարո»-ում, նոր ակումբի կազմում խփել է իր առաջին գոլը:
Ֆուտբոլիստը «Գվադալահարա»-ի դեմ խաղին մասնակցել է առաջին իսկ րոպեներից, և արդեն 6-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոցը: Ի վերջո, ակումբը հաղթեց 4:1 հաշվով: