Մինչ Եվտուշենկովը կալանքի տակ է, նրա գործընկերը թաքնվում է Ավստրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին տնային կալանքի տակ է վերցվել Վլադիմիր Եվտուշենկովը: Ընդ որում, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի ոտքի վրա հատուկ ապարանջան են հագցրել:

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, Վլադիմիր Եվտուշենկովը Forbes-ի ռուսաստանյան ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Քրեական գործի պատմությունը սկսվում է այն ժամանակներից, երբ Բաշկիրիայի ղեկավարն էր Մուրթազ Ռախիմովը: 2012թ.-ին Ուֆայում տեղի իշխանավորները որոշել էին մասնավորեցնել տարածաշրջանի ողջ վառելիքաէներգետիկ համակարգը: Առանց մրցույթների և աճուրդների վեց խոշորագույն նավթային ընկերությունների բաժնետոմսերը հայտնվեցին մասնավորի ձեռքում: Դրանք Մուրթազի որդու՝ Ուրալ Ռախիմովի ձեռքերն էին:

Հետագայում ստեղծվեց մի շղթա, որի վերջում էր Վլադիմիր Եվտուշենկովը: Ուրալ Ռախիմովը՝ իբրե քրեական սխեմայի կենտրոնական գործող անձ, այժմ հետախուզման մեջ է և գտնվում է Ավստրիայում: Ըստ ամենայնի, Ռուսաստանը կպահանջի նրա արտահանձնումը:




Լրահոս