Բնակարանի կարիք ունի 3000 ընտանիք, բայց կստանա 20-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած հեռուսատամարաթոնի ընթացքում հավաքագրվել է 700 հազար դոլար: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց «Շիրակ կենտրոնի» տնօրեն Վահան Թումասյանը՝ հավելելով, որ կօգտագործվի Գյումրու աղետի գոտու տուժածների համար բնակարան գնելու նպատակով:

«Շիրակ Կենտրոնի» տնօրենի խոսքով, նախատեսված է գնել 20 բնակարան, կահավորել և մինչ այս տարվա ավարտը հանձնել ընտանիքներին: Ըստ Թումասյանի՝ կահավորելու փոխարեն կարելի էր ավելի շատ բնակարաններ գնել: Նրա համոզմամբ, ամենից շատ բնակարանների կարիքն ունեն այն ընտանիքները, որոնք պետության կողմից փոխհատուցման ենթակա չեն, շահառու չեն ճանաչվել:

Ըստ Վահան Թումասյանի՝ այս պահին անօթևանների հերթացուցակից դուրս մոտ 3000 ընտանիք կա, որոնք ապրում են ժամանակավոր կացարաններում կամ գործարանային հանրակացարաններում, և չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած:




Լրահոս