
«Բարսելոնա»-ի գլխաբվոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի հարձակվող Նեյմարի ստացած վնասվածքի մասին:
«Հարձակվողը վնասել է սրունքաթաթային հոդը: Ամեն դեպքում ծրագրել էի այդ փոխարինումը: Հուսանք, որ վնասվածքը լուրջ չի լինի»,- նշել է մարզիչը:
Նշենք, որ Նեյմարը վնասվածք էր ստացել «Լևանտեի» դեմ Լա Լիգայի 4 տուրի խաղում, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով ՝ 5:0 հաշվով: