Եգիպտոսում ահաբեկչությունների հետևանքով արձանագրվել են զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսում չորս ինքնաշեն ռումբ է պայթել: Միաժամանակ պայթյուններ են հնչել Գարբիա նահանգի կենտրոնը հանդիսացող Տանտ քաղաքում: Պայթուցիկ սարքերը գործել են ակումբի, հոսպիտալի և քաղաքի գլխավոր հրապարակի տարածքում: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով, ահաբեկչության արդյունքում ոչ ոք չի տուժել: Ավելի ուշ ևս մի քանի ռումբ է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած սակրավորներին հաջողվել է վնասազերծել դրանք:

Սեպտեմբերի 21-ին Կահիրեում՝ Եգիպտոսի արտգործնախարարության շենքի մոտ, պայթել է պայթուցիկով ավտոմեքենա: Նախնական տվյալներով, երկու ոստիկան զոհվել է: Նրանցից մեկը մահացել է տեղում, երկրորդը՝ հիվանդանոցի ճանապարհին:
Եվս ութ իրավապահներ և մեկ պատահական անցորդ միջադեպի արդյունքում վրրավորվել են: Արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվածներից մեկը փոխգնդապետ Մուհամմեդ Աբու Սարիան է, որ հանդես է գալիս որպես վկա 2011թ.-ին բանտարկյալների զանգվածային փախուստի գործով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս