ՔՎԵԱԽՑԻԿԻ ԱՌՋԵՎ ԴՈՒՔ ԵՔ ՈՒ ՁԵՐ ԱՍՏՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորի թեկնածու, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հետաքրքիր քարոզչություն է իրականացնում: Նա իր նախընտրական հանդիպումների ժամանակ մարդկանց բացատրում է, որ եթե չառաջադրեր իր թեկնածությունը, իշխանությունները ցանկացած մարդու առանց խոչընդոտի պատգամավոր կդարձնեին: Հիմա, երբ Միքայելյանն ընտրապայքարի մեջ է մտել, իշխանական ուժերը ստիպված են կրկնապատկել ռեսուրսներն ու նախատեսված ծախսերը, այդ թվում եւ ընտրակաշառքի չափը: «Ժողովո՛ւրդ ջան, եթե ես չլինեի, սրանք Ձեզ փող տվողը չէին: Հիմա ի՞նչ եմ առաջարկում: Ով որ փող կբաժանի, հանգի՛ստ վերցրեք, դա իմ հալալ քրտինքն է: Իսկ քվեարկելուց էլ ձեր խղճո՛վ ու գաղափարո՛վ քվեարկեք: Քվեախցիկի առջեւ դուք եք ու ձեր Աստվածը»,-հայտարարում է Սասուն Միքայելյանը:




Լրահոս