Միայն օդուժի օգնությամբ «Իսլամական պետությանը» հաղթել հնարավոր չէ. Թոնի Բլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանայի նախկին վարչապետ Թոնի Բլերը գտնում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիան պետք է օգտագործի ոչ միայն ավիացիան, այլև վերգետնյա զորքը, գրում է Guardian-ը:

«Ավիացիան այդ պայքարի գլխավոր բաղկացուցիչ մասն է: Սակայն դաժան ճշմարտություն է, որ միայն ավիացիան բավարար չէ: Դրա օգնությամբ կարելի է շրջապատել նրանց (ԻՊ գրոհայիններին), որոշ անհանգստություն պատճառել, սակայն միայն դրա օգնությամբ նրանց հաղթել հնարավոր չէ», – գրել է Թոնի Բլերը Tony Blair Faith Foundation կազմակերպության կայքում տեղադրված հոդվածում:

Բլերի խոսքով, կոալիցիան պետք է դիտարկի տեղում ցամաքային, հատկապես՝ հատուկ նշանակության զորքերի օգտագործման հնարավորությունը:

Բրիտանական կառավարության նախկին ղեկավարը նախազգուշացնում է արևմտյան երկրներին, որպեսզի նրանք խուսափեն «ճակատագրական սխալից», և որպես հիմնական հակառակորդ չդիտարկեն միայն իսալամիստներին, այլ գործողություններ ծավալեն ծայրահեղականների ավելի լայն շրջանակի դեմ:




Լրահոս