ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական թեկնածուն` թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` հիմա այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության եւ ՕԵԿ-ի միջեւ: Նշենք, որ ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում առաջադրել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը (Բուռնաշ), որը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է: Իսկ թե ՀՀԿ-ին որքանով կհաջողվի համոզել, որ ՕԵԿ ընտրացուցակի 12-րդ համարը հրաժարական տա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքեց այս լուրը` բացառելով նման զարգացումը: Ի դեպ, ՕԵԿ-ում բացառում էին նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Բայց Վարդանյանն արդեն ինքնաբացարկ հայտնել է:




Լրահոս