«Թանկացումները կշարունակվեն մինչև տարեվերջ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գներն աճել են 5.5 տոկոսով, որոշ սննդատեսակներինը նույնիսկ 14.5 տոկոս, իսկ վերջին չորս տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է ընդամենը 4.5 տոկոսով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ ամենաշատ թանկացած ապրանքների շարքում են շաքարավազը և հացը:

Արմեն Պողոսյանը փաստեց նաև այն տխուր երևույթը, որ մեր երկրում մթերումը կազմակերպված չէ: «Գյուղացին արտադրում է, սակայն չի կարողանում իրացնել: Թալինի շրջանում արտակարգ ցորեն է աճում, սակայն հնարավորություն չունեն այն վաճառելու: Նույնիսկ շուկա չկա, որպեսզի ապրանքն իրացնի: Մինչև տարվա վերջ թանկացումները կշարունակվեն»,-ասաց նա:

Սպառողների ասոցիացիայի նախագահը փաստեց նաև, որ Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության շարքում հայտնվելուց հետո գնաճը, միևնույն է, կրկնապատկվելու է:




Լրահոս