Ռուսաստանում 4,3 մլն ապօրինի ներգաղթյալ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայումս Ռուսաստանում բնակվում է ավելի քան 4,3 միլիոն ապօրինի ներգաթյալ. երկուշաբթի հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Անատոլի Ֆոմենկոն:

Նրա խոսքով՝ այս տարեսկզբից ավելի քան 13,5 մլն արտասահմանցի է այցելել Ռուսաստան, այս պահին երկրում է գտնվում 11,8 մլն արտասահմանցի: Նրանք գալիս են ոչ միայն աշխատելու, այլև՝ սովորելու նպատակով, կամ էլ որպես հյուր, զբոսաշրջիկ. նշել է Ֆոմենկոն:

Ընդ որում, Ռուսաստանի տարածքում վիզային ազատ մուտքի իրավունք ունեցող քաղաքացիների գտնվելը (այս պահին դրանց թիվը կազմում է ավելի քան 8 մլն մարդ) ապօրինի միգրացիայի իրական սպառնալիք է ստեղծում:

Պաշտոնյան նշել է, որ նրանք, որպես կանոն, երիտասարդներ են, որոնք վատ են տիրապետում լեզվին, չեն ինտեգրվում ռուսական հասարակություն, և, որպես կանոն, աշխատում են ապօրինաբար. տեղեկացնում է РИА Новости-ն:




Լրահոս