ՀՀ բնապահպանության նախարարության՝ 16-19.09.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.08 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել է 462.78 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երեք գործի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 51.0 հազ.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս,իսկ բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ապօրինի ծառահատման փաստով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանությաննորմերիխախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: