ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանին նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը երեկ թույլ չի տվել նույնիսկ աշխատասենյակ մտնել: Արդյո՞ք այդքան վատ թեկնածու է Գասպարյանը: «Ժողովուրդ»-ի հարցին ԵՊԼՀ-ի նախկին դասախոս եւ «Արմքոմեդի»-ի հաղորդավար Նարեկ Մարգարյանը պատասխանեց. «Ես շատ երջանիկ եմ այդ առթիվ: Դա շատ ճիշտ տարբերակ է: Դժվար էր ավելի լավ թեկնածու պատկերացնել այդ պաշտոնի համար, քան Գայանե Գասպարյանն է»:
Իսկ ԵՊԼՀ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Մարդու իրավունքների, Ժողովրդավարության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը խուսափեց նոր ռեկտորի մասին մեկնաբանություններ անելուց. «Ես, ճիշտն ասած, այսօր՝ ամբողջ օրը, նախապաշտպանության հարցերով եմ զբաղված եղել մեր ամբիոնում եւ չեմ հետեւել իրադարձություններին, սակայն տեղյակ եմ տեղի ունեցածից»: ԵՊԼՀ-ի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել:
Ի դեպ, Սուրեն Զոլյանն այսօր մեկնում է Կալինինգրադ: Նա news.am-ին ասել է, որ որպես Եվրախորհրդի փորձագետ, որպես պրոֆեսոր` պետք է 1-ին զեկուցմամբ հանդես գա:




Լրահոս