
Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինները երկրի հյուսիսում նորանոր տարածքներ են գրավում և մոտենում են խոշոր Կոբանի քաղաքին: Նրանք օգտագործում են տանկեր, հրետանի և ականանետներ, որոնք զավթել են իրաքյան բանակի պահեստներում. հաղորդում է Россия 24-ը:
Գրոհայինները դաժանաբար հաշվեհարդար են տեսնում քուրդ պատանդների հետ, մահապատժի ենթարկում կանանց և երեխաների:
Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով՝ իսլամիստերի ձեռքում է առնվազն 800 մարդ: Միայն մեկ օրվա ընթացքում հարևան Թուրքիա է փախել 70 հազար սիրիացի քուրդ:
Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան փորձում են կրճատել այն քաղաքացիների թիվը, ովքեր Իրաք և Սիրիա են գնում «Իսլամական պետության» կողմից կռվելու: Այսպես օրինակ, Կանադայի կառավարությունը չեղյալ է համարում ահաբեկչական գործողություններին մասնակից քաղաքացիների անձնագրերը: