![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//23466.jpg)
«Մեր ընտրություններն ավարտվել են ձմռանը, եղանակը Հրազդանում դեռ չի տաքացել, որ սկսենք ասֆալտապատման աշխատանքներ կատարել»:
Հրազդանում ձյունը ոչ միայն հալվել է, այլեւ ասֆալտը` չորացել: Երբեմն-երբեմն տեղացող անձրեւն էլ, ինչպես ամենուր, կարող է տեղական իշխանությունների օգտին լինել: Ասում են, թե անձրեւը լվանում է բոլոր հետքերն, ու թարմ ասֆալտը նորից թարմացնելու կարիք առաջացնում: Հրազդանյան ընտրություններն էլ, իհարկե, ավարտվել են, բայց 1-2 շաբաթից հրազդանցիները նորից են քվեարկության մասնակցելու: Այնպես որ, ասֆալտապատման ծրագրերը ոչ այնքան եղանակով, որքան քաղաքական տրամադրություններով կարելի է պայմանավորել, ինչը տվյալ դեպքում հուսադրող չի համարվում, այլապես ասֆալտն էլ` որպես ընտրակաշառքի միջոց, լայնորեն կփռվեր այս քաղաքի քարուքանդ փողոցներում: