
Կիրակի Մոսկվայում «Խաղաղության երթ» անվան տակ զանգվածային ակցիա է անցկացվել Ուկրաինայում ընթացող պատերազմի դեմ: Դրա մասնակիցները, հակապատերազմական կարգախոսներ վանկարկելով, երթով անցել են Պուշկինի հրապարակից մինչև ակադեմիկոս Սախարովի պողոտա:
Մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ երթին մասնակցել է 5 հազար մարդ, սակայն ակցիայի կազմակերպիչները հայտարարել են 40 հազարի մասնակցության մասին:
Ինչպես երևում է տեսագրությունից, երթի ժամանակ եղել են նաև սադրանքներ, գրում է rosbalt.ru-ն: