Ուկրաինացի բռնցքամարտիկը փրկել է սպայի կյանքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի բռնցքամարտիկ Արտեմ Ուսիկը, ով վերջին 2 ամիսն անցկացրել է հակաահաբեկչական օպերացիայի գոտում՝ Ազգային գվարդիայի շարքերում, ականանետային գնդակոծության ժամանակ կրակագծից հեռացրել է իր երկու ծառայակիցներին:

Մարզիկի հերոսության շնորհիվ՝ սպան ժամանակին բուժօգնություն է ստացել և կարողացել է խուսափել ոտքի հեռացումից: Այս պահին փոխգնդապետը գտնվում է հոսպիտալում, որտեղ նրա վնասված ոտքը ֆիքսել են Իլիզարովի ապարատով:
Ինչպես հարցազրույցում ասել է վիրավոր սպան, ով գերադասել է չհրապարակել իր անունը, ինքն ու իր հղի կինը որոշել են ապագա որդուն կոչել Ուսիկի անունով. տեղեկացնում է isport.ua-ն:

усикартмофицер




Լրահոս