ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀՀ ՍԱՀՄԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ինչ  ասես չեն  գրում նման  կրակոցները  սովորական  բան  են,  այն  որ  ասում են, թե  վիճակը  վատ  է, նման  բան  չկա, գյուղում  ամեն  ինչ  կարգին  է, մարդիկ էլ հանգիստ  քնում  են, լարված  վիճակ   չկա”,- armlur.am-ի  հետ զրույցում  ասաց  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպարի համայնքի ղեկավար   Անդրանիկ Այդինյանը: Գյուղապետը armlur.am-ի  խնդրանքով անդրադառնալով ադրբեջանի կողմից գնդակոծած  Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր և Այգեպար գյուղերի դեպքերի առնչությանմբ եղած մամուլի հրապարակումներին: Հիշեցնենք, որ այսօր Razm.info կայքը  հաղորդել էր, թե այս գիշեր ադրբեջանական կողմը վերստին ժամեր շարունակ գնդակոծել է Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր և Այգեպար գյուղերը: Աղբյուրի համարձայն, Ներքին Կարմիր Աղբյուրի վրա սկսել են կրակել գիշերը ժամը 23.00-ի կողմերը: “Սկզբում 2-3 հատանոց աննշան կրակոցներ էին, մտածեցինք, որ շուտով կդադարի, քանի որ հազիվ լսելի էին: Բայց կեսգիշերի կողմերը կրակոցներն ավելի ակտիվացան ու տևեցին մինչև ժամը երեքը”,- պատմել է Ներքին Կարմիր Աղբյուրի բնակիչ Զինա Իսրայելյանը՝ ավելացբելով,- պահ էր լինում, որ մի 5 րոպե դադար էին տալիս ու նորից սկսում կրակել”: Այգեպարում ևս վիճակը ծանր է եղել: Ըստ տեղեկությունների, այնտեղ նպատակադրված կրակել են տանիքների վրա, բայց տուժածներ, բարեբախտաբար, չկան: “Այգեպարի  Գյուղապետի  համար  ծիծաղելի են  նման   հրապարակումները. “Ինչի  են  նման  սուտ  բաներ    գրում, իրենց ինչին  է պետք: Գրել են, թե բնակիչների անվտանգության համար լույսերն անջատել են, գազերը փակել, գիշերն անց են կացրել նկուղներում… նման  բան եղել  է  90-ական  թվականներին, ծիծաղս  գալիս  է, ինչի են  մարդիկ նման  սուտ բաներ  գրում”,- հեգնանքով  նշեց  գյուղապետը: Նշենք նաև, որ վերջին օրերին սահմանային գոտում պահպանվող լարվածության, կորուստների մասին ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրություն է տարածել: “ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն հավաստիացրել է, որ հակառակորդն անպատիժ չի մնալու: ՀՀ զինված ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով, չենթակվելով հակառակորդի սադրանքներին, իրականացվելու են իրավիճակին համարժեք գործողություններ”:




Լրահոս