«Գայլը Ուոլ-սթրիթից» ֆիլմը հայտնվել է Գինեսի գրքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով լույս է տեսնելու Գինեսի ռեկորդների գրքի հոբելյանական՝ 60-րդ հրատարակությունը, ուր նշված կլինեն այս տարվա արդյունքները: Գրքում տարբեր ձեռքբերումների համար տեղ են գտել նաև նոր ֆիլմեր, ինչպես նաև՝ դերասաններ և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ:

«Այսպես օրինակ, «Քաղցած խաղեր»-ի աստղ Ջենիֆեր Լոուրենսը դարձել է կինոէկրանի ամենադրամարկղային աստղը: Նրա հերոսուհին՝ Քիթնիս Էվերդին, իր ստեղծողներին պարգևել է ավելի քան 1,56 մլրդ դոլար:

Մուլտիպլիկացիոն կինոնկարների շարքում բացարձակ չեմպիոն է դարձել «Սառը սիրտ»-ը, որն աշխարհով մեկ հավաքել է 1,1 մլրդ դոլար:

Քեթի Փերրին առաջատարն է Twitter-ոմ, որտեղ նա ունի 56 մլն հետևորդ. տեղեկացնում է Сегодня-ն:

Հեռուստատեսությունից Գինեսի գրքում է հայտնվել «Գահերի խաղը», որի յուրաքանչյուր սերիան համացանցից ներբեռնել է 5,9 մլն մարդ:

«Գայլը Ուոլտ-սթրիտից» ֆիլմը ռեկորդ է սահմանել այնտեղ հնչող հայհոյանքների թվով: Ընդհանուր առմամբ՝ կինոնկարում արտասանվում է 687 հայհոյախառն բառ, այսինքն՝ րոպեում 3,8 նման բառ: Դրանց 80%-ը բարձրաձայնում է գլխավոր հերոսը, որի դերաատարն է Լեոնարդո դի Կապրիոն:




Լրահոս