
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հրապարակ» օրաթերթի և Ilur.am կայքի բողոքը:
Հիշեցնենք, որ նշված լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրին, տեղեկացրել էին, որ Շիրակի ոստիկանապետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Դատարանի որոշմամբ՝ օրինական ուժի մեջ է թողնվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով լրատվամիջոցներին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդությամբ դիմել էր Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ երկու լրատվամիջոցներին պարտադրել հրապարակել իրենց տեղեկատվության աղբյուրը: