
««Բարգավաճ Հայաստան»-ը ոչ կոմերցիոն կազմակերպություն է»:
«Բարգավաճ Հայաստան»-ը Գագիկ Ծառուկյանի ունեցած-չունեցածի շարքում թերեւս միակ կառույցն է, որը կոմերցիոն շահ չի հետապնդում: Այս առումով ԲՀԿ-ն մինչեւ անգամ վնասով աշխատող «տնտեսություն» կարելի է համարել: Այլ հարց է, որ քաղաքականությունն արդեն այնպիսի բիզնեսի է վերածվել, որ շատերի պնդումներից ու գործողություններից դատելով` ամենամեծ կոմերցիան հենց այստեղ է թաքնված: Բացի այդ, եթե տվյալ կուսակցությունն անխնա կերպով նվեր ու փող է բաժանում, ուրեմն ինչ-որ աղբյուրից հիմնական միջոցներն էլ է կուտակել դրանք «ոչ կոմերցիոն» նպատակներով շռայլելու համար: