14-ամյա անգլիացի աղջկա անհետացման գործով որոնվում է լատվիացի շինարարը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի վերջին Լոնդոնում անհետացած դպրոցահասակ Շլիս Գրոսսին որոնող ոստիկանները պաշտոնական հարցում են կատարել Լատվիայի ոստիկանությանը՝ խնդրելով իրենց տրամադրել Էլիսի անհետացման հետ կապված գլխավոր մեղադրյալի՝ լատվիացի շինարար Արնիս Զալկալիսի քրեական գործի մանրամասները:

1998-ին Լատվիայում Զալկալիսը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման իր կնոջ սպանության համար: Բրիտանիա նա ժամանել է 2007-ին:

Սեպտեմբերի 3-ին Զալկալիսը անհետացել է՝ տանը թողելով իր անձնագիրը, և այժմ համարվում է Էլիս Գրոսսի գործով գլխավոր կասկածյալը: Լատվիայի ոստիկանությունը հաստատել է, որ Զալկալիսը չի հատել այդ երկրի սահմանը օդային ճանապարհով, սակայն կարող էր աննկատ դա անել ավտոմեքենայով կամ ավտոբուսով:

Ոստիկանության տվյալներով՝ բացի կնոջ սպանությունից՝ Զալկալիսը ձերբակալվել է 14 տարեկան աղջկա հանդեպ սեռական գործողություններ կատարելու մեղադրանքով: Սակայն ձերբակալումից հետո նա ազատ էր արձակվել՝ առանց մեղադրանք ներկայացնելու. տեղեկացնում է BBC-ն:

140920163810_alice_gross_hunt_624x351_pa




Լրահոս