Քննությունը գտնում է, որ տնային կալանքի տակ գտնվող Վլադիմիր Եվտուշենկովն օգնել է օրինականացնել պետությունից գողացված «Բաշնեֆտը»: Այսպես է գտնում վարույթն իրականացնող մարմինը: Սա իշխանությունների արդեն չորրորդ փորձն է վերադարձնել ընկերության նկատմամբ վերահսկողությունը: Այս անգամ այն կարող է հաջողությամբ պսակվել. գրում է Ведомости-ն:
Նախորդ շաբաթվա սկզբին Քննչական կոմիտեն Եվտուշենկովին մեղադրանք առաջադրեց Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ ընկերությունից հափշտակում կատարելու պատճառով: Աղբյուրը հայտնում է, որ Եվտուշենկովը մասնակից է դարձել ապրիլի 28-ին Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի որդու՝ Ուրալ Ռախիմովի նկատմամբ հարուցված քրգործի:
Հասցված վնասի չափը գնահատվում է 209 մլրդ ռուբլի (5.5 մլրդ դոլար):
Հուլիսի կեսին, Ռուսաստանի Քննչական կոմիտեի որոշմամբ, Մոսկվայի Բասմանի դատարանն արգելափակեց «Բաշնեֆտի» ակցիաների 85%-ը, որոնք պատկանում էին «Սիստեմային»: Հուլիսին այս գործով ձերբակալվեց գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը՝ հայկական համայնքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը:
Ինչում են մեղադրում Եվտուշենկովին
Այս տարվա ապրիլին Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով 2007-ից ցմահ բանտարկված է մի շարք ծանր հանվագործությունների համար, ցուցմունք է տվել այն մասին, որ «Սիստեմայի» ներկայացուցիչները Լ. Հայրապետյանի միջոցով օգնել են Ռախիմով կրտսերին օրինականացնել Բաշկիրիայի գողացված ունեցվածքը: Դա տեղի է ունեցել 2009-ին:
«Նա, միևնույն է, նստելու էր: Նրան խնդրեցին, և նա տվեց անհրաժեշտ ցուցմունքները»,-իր կարծիքն է հայտնել իրավապահ մարմինների աշխատակիցներից մեկը: «Սակայն միայն Իզմեստևի ցուցմունքները բավարար չէին, քանի որ 2009 թ., երբ տեղի է ունեցել գործարքը, նա արդեն իսկ ազատազրկված էր: Այդ ժամանակ ցուցմունք տվեց նաև ևս մեկ վկա, ովքեր ծանոթ էին գործարքի վերաբերյալ բանակցություններին», – հայտնել է Ալեքսանդր Յակուբովը: Նա 2001-2005 թթ. Ֆեդերացիայի խորհրդում ներկայացնում էր Բաշկիրիայի նախարարների կաբինետը:
Հաշվիչ պալատի ստուգումների արդյունքում պարզվել է, որ ակցիաները հավասարաչափ չեն դուրս բերվել պետական հսկողությունից: Հարուցվել են քրեական գործեր: Ռախիմովը սեփական հարցերը լուծելու համար դիմել է Հայրապետյանին, ով մեծ կապեր ունի իշխանության օրգաններում: Նա ճնշում է գործադրել դեռևս չհայտնաբերված անձանց նկատմամբ, ովքեր հանել են կալանքը՝ դրված 2006 -ին:
Գողացված կարողությունն օրինականացնելու համար Ռախիմովն ու Հայրապետյանը գտել են ԱՖԿ «Սիստեմա»-ի ներկայացուցիչներին և 2009-ին նրանց վաճառել բաժնետոմսերի վերահսկողական փաթեթը 2 մլրդ. դոլարի դիմաց: Հետաքննությունն այդ գինն իջեցված է համարել: Ըստ դրա՝ «Սիստեմա»-ն ևս 5 մլրդ. է փոխանցել Ռախիմովի արտասահմանյան հաշվեհամարին, որը հասել է Հայրապետյանի հսկողության տակ գտնվող հաշվեհամարին Շվեյցարիայում, Ավստրիայում և Հայաստանում գտնվող բանկերի միջոցով: Ինքը Հայրապետյանը միջնորդության համար 50 մլն. է ստացել. այդ փաստը նույնպես հաստատել է հետաքննությունը, մասնավորապես՝ իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը:
Եվտուշենկովի ու Հայրապետյանի ներկայացուցիչները մեղադրանքները չեն մեկնաբանում, իսկ Ուրալ Ռախիմովի հետ կապ հաստատել չի հաջողվում. նա արդեն բազում տարիներ ապրում է Ավստրիայում հույժ գաղտնի պայմաններում, քիչ է շփվում արտաքին աշխարհի հետ. վկայում է նրա ծանոթներից մեկը:
Ինչու են մեղադրում Եվտուշենկովին
«Բաշնեֆտի» շուրջ խառնաշփոթն առկա էր դեռևս 2003-ին: Ռախիմովները չէին ցանկանում տալ այն. վկայում է նրանց մոտ կանգնած աղբյուրը: Նրանք ընդդիմանում էին, մինչդեռ նրանց հայտնել են՝ որոշումը կայացվել է «վերևներում», ապա ճնշումներ են եղել, ինչի հետ նույնպես քրեական գործեր են կապված:
«Այդ ժամանակ հանդիպումներ էին տեղի ունենում. Եվտուշենկովը մի քանի անգամ եկել է Հայրապետյանի հետ, ով լավ էր ճանաչում Ռախիմովներին: Քննարկում էին վաճառքի մանրամասները, և ի վերջո, առաջարկեցին մի սխեմա, որը բոլորին էր ձեռնտու,-պատմել է «Ведомости»-ի աղբյուրը:- Գնորդի թեկնածությունը հավանության է արժանացել: Հայրապետյանը միջնորդ է եղել բանակցությունների ողջ ընթացքում: Նա մարդ-հաղորդակցություն էր, ով բոլորին լավ է ճանաչում և բորոլին իրար հետ հաշտեցնում է: Ռախիմովները նրան հարգում էին, նա գիտեր Եվտուշենկովին և երկրի բարձրաշխարհի ղեկավարությանը»:
Երկրի նախագահն այդ ժամանակ Դ. Մեդվեդևն էր, բայց Վ. Պուտինի հետ, ով այդ ժամանակ կառավարության ղեկավարն էր, նույնպես ամեն ինչ համաձայնեցվել է:
Դեռ անցած տարվա հունիսին «Սիստեմա»-ին մոտ կանգնած աղբյուրները պատմում էին, որ «Բաշնեֆտ»-ը հետաքրքրված է «Ռոսնեֆտ»-ով, բայց կողմերը դա չէին հաստատում: Այդուհանդերձ, դրանից հետո «Բաշնեֆտը» սկսում էր պատրաստվել Լոնդոնում հաստատվելուն: Այդ ամենը նախատեսված էր ավարտին հասցնել սեպտեմբերին, բայց բաժնետոմսերի վրա դրված արգելանքից հետո նախագահների խորհուրդը «Բաշնեֆտին» առաջարկեց հետաձգել տեղափոխման գործընթացը:
Նավթագազային անկախ կազմակերպության (Независимой нефтегазовой компании, ННК) ներկայացուցիչ Էդուարդ Խուդայնատովը որոշ ժամանակ հանդիպել է «Բաշնեֆտի» նախագահների խորհրդի ներկայացուցիչ Ֆելիքս Եվտուշենկովի՝ «Սիստեմայի» սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի որդու հետ: Խուդայնատովն առաջարկել է «Բաշնեֆտը» միավորել Նավթագազային անկախ կազմակերպության հետ, բայց՝ բացասական պատասխան ստացել: Խուդայնատովը համարվում է Սեչինի մարդը: 2010-2012թթ. նա անձամբ էր ղեկավարում «Ռոսնեֆտ»-ը, իսկ Սեչինը՝ նախագահների խորհուրդը: 2012-ին՝ այն բանից հետո, երբ Սեչինը գլխավորեց ընկերությունը, Խուդայնատովը հեռացավ և հայտնեց ННК-ի հիմնադրման մասին:
«Սիստեմա»-ի ներկայացուցիչը պնդում էր, որ ընկերությունը չի վարել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի կամ այլ ընկերությանը միանալու մասին բանակցություններ, և առաջարկներ այդ հարցի շուրջ նույնպես չեն եղել:
2005-ին Ուրալ Ռախիմովը որոշեց ղեկավարել երկրի խորհրդարանը՝ ստանալով պատգամավորների մի մասի համաձայնությունը: Բայց Ռախիմով ավագը խիստ ընդդիմացավ դրան և ձեռնամուխ եղավ վաճառված նավթագազային ակտիվների վերադարձմանը:
«Կոմերսանտի» տվյալներով՝ Ռախիմով կրտսերը խոստացավ հորն այլևս չզբաղվել քաղաքականությամբ և վճարել գնված ակցիաների համար մոտ 13 մլրդ. ռուբլի: Եվ մի քանի ամսի անց նրա՝ Բաշկիրիայում գտնվող բլոկփաթեթները ձեռք բերեց ԱՖԿ «Սիստեմա»-ն 613,3 մլն դոլարով:
Ինչ է սպառնում «Սիստեմային»
Եթե Եվտուշենկովն ազատ արձակվի, «Սիստեմա»-ին պատկանող «Բաշնեֆտ»-ի ակցիաները կտրվեն Բաշկիրիային, ինչպես նաև՝ բոլոր շահաբաժինները, որոնք ստացվել են ակցիային տիրապետելու ժամանակ: ԱՖԿ-ն «Բաշնեֆտ»-ից միայն 2009-2013թթ. ստացել է 180 մլրդ ռուբլի: Այդպիսի սցենարը դժվարություններ կարող է ստեղծել «Սիստեմա»-ի համար: ԱՖԿ-ն իր հաշվին այդպիսի գումարներ չունի: Տվյալ դեպքում ԱՖԿ-ն պետք է մոբիլիզացնել իր «դուստր ձեռնարկությունների» ռեսուրսները, կամ վաճառել ինչ-որ ակտիվներ:
«Բաշնեֆտ»-ը մոտ ժամանակներս կարող է փոխարինել սեփականատիրոջը: Թե ինչ ձևով դա կկատարվի, դեռ հայտնի չէ: Ընդ որում, «Բաշնեֆտ»-ն ինքնակամ պետությանը վերադարձնելը Եվտուշենկովին չի ազատի պատասխանատվությունից: Այդպիսի գործարքը հնարավոր է միայն մեղքն ամբողջությամբ ընդունելու դեպքում, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Դատարանը դա կարող է հաշվել որպես մեղմացնող հանգամանք: Բայց հնարավոր է այլ սկզբունքային համաձայնություն: Այդ դեպքում որոշումն առանձնահատուկ կլինի, և դժվար է կանխատեսել որևէ բան:
Կրեմլի և կառավարության արձագանքը Եվտուշենկովի ձերբակալության հարցում տարբեր է: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծանոթը պատմում է, որ վարչապետը գոհ չէ Եվտուշենկովի շուրջ ստեղծված իրավիճակով: «Սիստեմա»-ի գործով և դրա հետևանքների մասին քննարկում կառավարությունում չի եղել, բայց ոչ ֆորմալ քննարկումներ և զրույցներ վարչապետի ու փոխվարչապետի միջև եղել են:
ՌԴ Արդյունաբերողների և գործարարների միությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է ուղարկել, որով կոչ է անում սատարել Եվտուշենկովի հանդեպ ընտրված խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդությունը: Այս մասին հայտնել է միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: Նամակը, բնականաբար, տեղ է հասել, սակայն, ամենայն հավանականությամբ, նախագահը դժվար թե իրավունք ունի զանգվածաբար արտահայտել իր կարծիքն այդ պատմության մասին: