Ղրիմում զոհվել է ռուս ռեկորդակիր մրցարշավորդ Եվգենի Կերնը. դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի գավաթի եզրափակչի ժամանակ:
Մրցարշավորդը փորձել է 1կմ վազքուղու վրա ռեկորդ սահմանել, սակայն կորցրել է մեքենայի կառավարումը և 300 կմ/ժամ արագության վրա պարսպից դուրս թռել: Մարզիկը տեղում մահացել է:
Նախնական տվյալների համաձայն՝ շարքից դուրս են եկել Եվգենի Կերնի մեքենայի արգելակները, ինչից հետո չեն բացվել անվտանգության բարձիկները:
Մարզիկն անցել է տարածությունը 9,8 վարկյանում. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: