12 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում դեռեւս 2011-ի դեկտեմբերին գիշերօթիկ դպրոցի սան, 10-ամյա աղջնակին բռնաբարած 25-ամյա Վարդան Ղազարյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով, 138 հոդվածի երրորդ մասով եւ 118 հոդվածի հատկանիշներով: Շրջանառվող լուրերի համաձայն` աղջկա բնակավայրում շաբաթների ընթացքում Վարդանը երեխայի վստահությունը ձեռք բերելուց հետո նրան հրավիրել է մի կիսակառույց շենք եւ բռնաբարել: Իսկ սոցապ նախարարության լրատվական վարչության պետը, հաստատելով տեղեկատվությունը, ասել էր. «Գործող կարգի համաձայն` ծնողներն իրավունք ունեն իրենց երեխաներին շաբաթ եւ կիրակի օրերին տանել տուն: Գրանցամատյանում գրանցված է, որ աղջկան ծնողը եկել եւ տարել է տուն: Այսինքն` դեպքը տեղի է ունեցել գիշերօթիկ դպրոցի տարածքից դուրս, սակայն երեխային հետ են բերել հաստատություն: Նրա հետ հոգեբան է աշխատում, եւ ներկա պահին աղջիկը գտնվում է նորմալ վիճակում»:




Լրահոս