![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/http-www.aravot.am-wp-content-uploads-2012-02-MHM63910-copy1.jpg)
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը չի ընդգրկվի ԱԺ հերթական քառօրյա: Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ էլ քվեարկության է դրվել Փաշինյանի ներկայացրած նախագիծը:
Հանձնաժողովի մյուս հինգ անդամները ձեռնպահ են քվեարկել, ինչի հետևանքով էլ այն չի ընդգրկվի քառօրյայի ծրագրում:
Նշենք, որ նախագծով առաջարկվում էր արտոնություն տալ սահմանամերձ որոշ համայնքների բնակիչներին: