Երեկ` ապրիլի 25-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Կիեւյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի Բաբաջանյան փողոցի բնակիչ, ազգությամբ եզդի 17-ամյա Ա. Մհոյանն է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել 17-ամյա աղջկա կողմից կատարված նման քայլի պատճառը, պետք է պարզի քննությունը: Դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող բրիգադը, որը դատաբժշկի զննումից հետո դին տեղափոխել է դիահերձարան:
ՆԵՏՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ