Այսօր ամերիկացի կույր երաժիշտ Ռեյ Չարլզի ծննդյան օրն է: Նա 17 անգամ ստացել է «Գրեմմի» մրցանակ, թողարկել է ավելի քան 70 ստուդիական ալբոմ։
Չարլն այն եզակի մարդկանցից է, ով երգեց սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ։ Առաջին երաժշտական քայլերը սկսել է 3 տարեկանից։ Դպրոցն ավարտելուց հետո մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների, 1945 -ին` դարձել «The Florida Playboys» խմբի անդամ։
Իր առաջին գրեմմի մրցանակը երգիչը ստացել է 1959 թվականին «Let the Good Times Roll» երգի համար։ 1965-ին Ռեյը ձերբակալվում է հերոյին և մարիխուանա պահելու համար։ Նա կախվածություն ուներ հերոյինից շուրջ 20 տարի։ 1984-ին թողարկվեց նրա «Friendship» դուետների ալբոմը։
Նա մահացավ 73 տարեկան հասակում Կալիֆորնիա նահանգի Բեվերլի Հիլզ քաղաքի իր բնակարանում։
Երգչի մահից 2 ամիս անց թողարկվեց նրա «Genius Loves Company» վերջին ալբոմը։ Այդ ալբոմը արժանացավ 8 Grammy մրցանակի, որոնցից 5-ը պարգևատրվեց Ռեյին, որպես «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Տարվա ալբոմ», «Տարվա գրառումները», «Լավագույն փոփ-Համագործակցություն» և «Here we go again»-«Տարվա լավագույն երգ»։