
ՀԱՐՑ. Ես տեղյակ եմ, որ «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը Երեւանի օրհներգն է: Խնդրում եմ ասել` որ թվականին է այդ երգը հաստատվել որպես օրհներգ:
ՊԱՏԱՍԽԱՆ. 2004 թվականին անցկացված մրցույթի արդյունքում Երեւանի խորհրդի թիվ 12/2 որոշման հիման վրա հաստատվեց Երեւանի հիմնը` որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի խորհրդանիշ:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համապատասխան` Երեւան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի «Երեւան քաղաքի խորհրդանիշների մասին» համար 85-Ն որոշմամբ սահմանվեց Երեւանի օրհներգը:
եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարույր Սեւակի խոսքերով եւ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ այդ երգը շատ ավելի վաղուց կարելի էր քաղաքամայր Երեւանի հիմնը դարձնել: Հրաշալի ստեղծագործություն է ու միանգամայն արժանի բոլոր ժամանակներում մեր քաղաքի խորհրդանիշներից մեկը դառնալու: