
Air France ավիաընկերության գլխավոր օդաչուների միավորումը մերժել է ղեկավարության խնդրանքը` դադարեցնել գործադուլը, քանի որ օդաչուները միանգամայն վստահ են, որ դա չի ապահովի իրենց պայմանների բարելավում ու որևէ խնդիր չի լուծի. տեղեկացնում է France-Presse լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Air France-ի օդաչուները գործադուլը սկսել էին սեպտեմբերի 15-ին:
Նրանք մասնավորապես բողոքում են ծախսերի օպտիմալացման ծրագրի դեմ, որով նախատեսվում են հաստիքային կրճատումներ, աշխատավարձի իջեցում: Գործադուլը 1998-ից ի վեր ամենատևականն է և ավիափոխադրողին օրական 15 միլիոն եվրո վնաս է հասցնում: