ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2014թ. հունվար-հուլիս ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել են ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ) հիվանդության 105 դեպք:
Իսկ ահա 2013 թվականի նույն ժամանակահատվածում նշված հիվանդության արձանագրված դեպքերի թիվը կազմել է 78. կարելի է ասել, որ այս ընթացքում հիվանդության թվի աճ է գրանցվել:
Նշենք, որ 2014 թվականի հուլիս ամսին ՁԻԱՀ-ի արձանագրված դեպքերի քանակը կազմել է ՝ 6, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է՝ 17: Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) հիվանդության արձանագրված դեպքերի քանակը 2014թ. հունվար-հուլիսին կազմել է 192, իսկ նախորդ տարի դեպքերի քանակը կազմել է 123: