Armenian text to speach

Սերժ Սարգսյանը հրահանգել է մանրազնին ուսումնասիրել Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության միջեւ սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին` մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ իրեն զեկուցի` որքանո՞վ են դրանք ձեռնտու ՀՀԿ-ին: Ասել է թե` Սերժ Սարգսյանն ուզում է չնեղացնել ՀՅԴ-ին, բայց միաժամանակ այդ ցանկությունը չհակադրել ՍԴ փոփոխությունների ընդհանուր գաղափարախոսությանը: Այսպիսով, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դաշնակցությանը իշխանական պորտֆելներ տրամադրելու շուրջ առարկայական քննարկումները Սերժ Սարգսյանը կսկսի Ամերիկայից վերադառնալուց հետո»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս