«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ իշխանավորները տեսակ-տեսակ վայրերում անկախություն բարբառելով` զվարճանում էին, մասնակցում տարբեր գինարբուքների, Ազատության 1 հասցեի բնակիչները Անկախության ողջ օրն ու դրանից առաջ, մոտ 30 ժամ, անցկացրել են առանց հոսանքի: Ընդ որում, սա աննախադեպ չէ, այս շենքի բնակիչները տարվա մեջ մի քանի անգամ, ընդհուպ 15 ժամով, կանգնում են այս խնդրի առջեւ, բայց ձայն բարբառո հանապատի, պատկան մարմինները թքած ունեն բնակիչների զրկանքների վրա: Այստեղ լուրջ խնդիր կա մալուխների հետ կապված, եւ, բացի այդ, հոսանքը սնուցվում է մեկ էլեկտրագծով: Եթե վթար է տեղի ունենում, բնակիչներն օրերով հոսանք չեն ունենում: Երեկ բնակիչներից մեկն ահազանգել էր մեր խմբագրություն եւ թերթի միջոցով պատկան մարմիններից պահանջում էր խնդիրը շտկելու ուղղությամբ միջոցներ ձեռք առնել: Երբ զանգահարեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր ու ներկայացրինք բնակիչների բողոքը, իրենք էլ զարմացած հակադարձեցին` «30 ժա՞մ»: Այսինքն, իրենք էլ չէին հավատում, որ Երեւանում դեռ կա փողոց, շենք, որտեղ բնակիչները կարող են օրերով զրկված լինել հոսանքից»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: