«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կյանքի հետ անհամատեղելի` քաղցկեղ հիվանդություն ունեցող կալանավոր, ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի խորհրդական, «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանն այնքան մնաց բանտում, մինչեւ մահացավ: Թե ինչ ճակատագիր է սպասվում մանկապիղծ Սերոբին պատկանող ձեռնարկություններին, դեռ պարզ չէ: Բանն այն է, որ նրա կինը` Մադլեն Թաշճյանը, անհետ կորել է: Նրանք երեխաներ չունեն: Մյուս կողմից էլ` «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սերոբին պատկանող «Ախթալա» ԼՀ կոմբինատին վրացական մի ընկերություն հանքանյութ մատակարարելու համար 800.000 դոլար է տրամադրել, սակայն կոմբինատը ընդամենը 50.000 դոլարի հանքաքար է տվել` գրպանելով գումարը: Այս հիմքով ընկերությունը Վրաստանում դիմել է դատարան ու հաղթել: Սակայն երբ գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, այստեղ չեն ընդունել որոշումը: Ընկերությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: Տեղեկացնենք, որ այժմ հանքի փաստացի տնօրենը ԶՊԿ նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: