«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 1-ին հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքով հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ, հետախուզական վաշտի հրամանատար Զորիկ Գևորգյանի հուղարկավորության ժամանակ Վանաձորի քաղաքապետն իր օգնականի ներկայությամբ ընտանիքին խոստացել է տրամադրել 1 միլիոն 100 հազար դրամ, որը պետք է ծախսվեր հերոսի գերեզմանի կառուցման վրա:
Սակայն հետո խոստացված գումարն աստիճանաբար նվազել է և դարձել 360 հազար, որն էլ, ինչպես «Ժամանակին» ասաց հերոս զինվորի հայրը, չի տրամադրվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: