Լեմպարդը դեռ կմնա «Մանչեստեր սիթի»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեստեր սիթի»-ի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է երկարաձգել անգլիական ակումբի հետ գործող պայմանագիրը. հայտնում է Manchester Evening News-ը:

Սկզբնական ծրագրերի համաձայն՝ Լեմպադրը 2015-ի հունվարին պետք է մեկներ ամերիկյան ճամբար, պատրաստվելու համար: Սակայն 36-ամյա կիսապաշտպանը կարիք չունի մարզավիճակ ձեռք բերելու, քանի որ այդ ժամանակ Անգլիայում մրցաշրջանն իր պիկին է հասնում: Այդ պատճառով էլ նա կմնա անգլիական ակումբի կազմում՝ թիմին օգնելու համար:

Ֆրենկ Լեմպարդն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է երկու խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ:




Լրահոս