
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն արտահայտել է իր կարծիքը Մարիո Բալոտելիի մասին:
«Լիվերպուլը» կօգնի Մարիոյին, որպեսզի վերջինս դադարի իրեն չլսող երեխայի նման պահել: Իտալիայում գրոհների լավագույն եզրափակողներն էին համարում Կասանոն և Տոտին: Միայն Տոտին էր անում ինչ պետք էր և քիչ խնդիրներ էր ստեղծում կարգապահության առումով: Բալոտելին ինձ Տոտիին է հիշեցնում», – նշել է նա: