Ֆրանսիայի քաղաքացին առևանգվել է Ալժիրի արևելքում գտնվող Թիզի-Ուզու քաղաքում: Առևանգման փաստը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը:
«Ֆրանս պրեսս» գործակալության տեղեկատվության համաձայն՝ 55-ամյա ֆրասիացի զբոսաշրջիկին առևանգել են կիրակի երեկոյան՝ Կաբալիա շրջանում: Այդ շրջանում ուժեղ դիրքեր ունեն Ալ-Ղաիդայի հետ կապված ծայրահեղականները:
Առայժմ ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պատասխանատվությունն առևանգման համար. տեղեկացնում է BBC-ն: