Ազատ և արդար ընտրությունների պատրաստվող կոալիցիայի կուսակցությունները` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել: Եվ գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ զավեշտալի վիճակներով: Մասնավորապես, Մասիսում ՀՀԿ և ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները համեմատել են իրենց ցուցակները, որոնցով պետք է ընտրակաշառք բաժանեն, և պարզել, որ բազմաթիվ անուններ համընկնում են: Այսինքն` մարդիկ ուզում են իրենց ձայնը վաճառել և ՀՀԿ-ին, և ԲՀԿ-ին և երկու տեղից էլ գումար ստանալ: Պարզվել է, որ երկու կուսակցությունների կազմած ցուցակներում ընդգրկված մարդկանց թիվը գերազանցում է ընտրատարածքի ընտրողների թիվը: Մեկ այլ զավեշտալի դեպք էլ եղել է Մասիսի գյուղերից մեկում, այն մարդը, ում գումար է տրվել ընտրակաշառք բաժանելու համար, այդ գիշեր գումարը տանուլ է տվել երևանյան կազինոներից մեկում, և հիմա չգիտեն նրա հետ ինչպես վարվեն: Նա գումար չունի հետ վերադարձնելու համար, իսկ առանց գումարի ընտրողները չեն քվեարկի: Չնայած նախընտրական շրջանի մեկնարկից առաջ նշվում էր, որ ընտրակաշառքի չափը կհասնի 20 հազար դրամի, սակայն այժմ չի գերազանցում 10 հազարը: Բացի դա, համարում են, որ գումարի 30 տոկոսը կարող է կորչելև ընտրողները կարող են չպահել իրենց խոսքը:
Հրապարակե. ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն արդեն սկսել են ընտրակաշառք բաժանել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ