ԱՄՆ-ն արդեն ռմբակոծում է Սիրիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սկսել են ավիացիոն հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում:

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ գործի են դրվել կործանիչներ, ռմբակոծիչներ և Tomahawk հրթիռներ:

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, ԱՄՆ-ի դաշնակիցներն են Քաթարը, Բահրեյնը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները:

Հաղորդագրությունների համաձայն՝ հարվածները հասցվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Ռակկա քաղաքին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ավիացիոն հարվածները նպատակ ունեն թուլացնել և ոչնչացնել «Իսլամական պետություն»-ը, որը մեծ տարածքներ է գրավել Իրաքում և Սիրիայում: «Մենք հետապնդելու ենք ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Դա նշանակում է, որ ես առանց վարանելու կսկսեմ գործել ԻՊ-ի դեմ ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում», – հայտարարել է Օբաման:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր սպառնում են Ամերիկային, ոչ մի տեղ չեն գտնելու անվտանգ ապաստարան. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս