Այս պահին Հյուսիսային Իռլանդիայի անկախացման խնդիր չկա. Մեծ Բրիտանիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011-ի Մեծ Բրիտանիայի պառլամենտական ընտրություններում Շոտլանդիայի կուսակցությունը դարձավ մեծամասնություն, և իրենք առաքելություն ունեին անկախացման հանրաքվե անել: Անդրադառնալով վերջերս կայացած Շոտլանդիայի անկախացման հանրաքվեին՝ այս մասին նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչին:

«Բրիտանական կառավարությունը ճիշտ էր համարում ընդունել հանրաքվե անելու իր իրավունքը: Մեր վարչապետի և Շոտլանդիայի առաջին քարտուղարի միջև կնքված համաձայնությամբ՝ որոշվեց, որ քվեարկությունը պետք է լինի արդար և որոշիչ: 55 տոկոսն ասաց՝ «ոչ», 45 տոկոսը՝ «այո»: Բայց պարզից էլ պարզ է, որ այդ քվեարկությունը միայն ստատուս քվոյի համար չէր», – նշեց նա:

Դեսպանի խոսքով՝ սա ժողովրդի համար արտահայտվելու հնարավորություն էր, իսկ արդյունքներն էլ պարզ էին և ընդունելի: Սակայն նա նշեց, որ այս պահին Հյուսիսային Իռլանդիայի անկախացման խնդիր չկա:




Լրահոս