Թերթը լուսանկար է տպել, որտեղ պատկերված քաղաքացիները, ինչպես գրել է թերթը, Հայ ազգային կոնգրեսի հանդիպմանը հետևում են թփուտների ետևից: Սա թերևս այն բանի հետևանք է, որ հանդիպման նախորդ օրը ուժային կառույցների, տեղական ինքնակառավարման մարմնի և պետական այլազան օղակների ներկայացուցիչներն այս բնակավայրի քաղաքացիներին ահաբեկել են` չմասնակցել Կոնգրեսի հավաքներին: Բայց եթե ահաբեկումներից հետո նրանց համարձակությունը հերիքել է մոտենալ հանդիպման վայրի ,մատույցներինե և պատսպարվել բուսական թաքստոցի ետևում, ենթադրվում է, որ 30 վայրկյանանոց հեղափոխությանը մասնակցելու համարձակություն նույնպես կունենան. քվեախցիկում պատսպարված: ,Ի դեպ, բնակավայրի անունը հատուկ չենք նշում, որովհետև այսօրինակ պատկերներ կարելի է տեսնել գրեթե ամենուր` Կոնգրեսի հանդիպումների ժամանակ: Խնդիրը, սակայն, տվյալ դեպքում ոչ Հայ ազգային կոնգրեսն է, ոչ էլ ընտրությունները, այլ այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը մարդկանց սեփական երկրում դարձնում է պարտիզան: Եվ ուրեմն, ընտրությունների օրն էլ քաղաքացին համարժեք պատասխան պիտի տա Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը: Հենց սա է 30 վայրկյանի տրամաբանությունը”,- մասնավորապես գրել է թերթը:
Հայկական ժամանակ. Քաղաքացիները ՀԱԿ-ի հանդիպմանը հետևում են թփուտների հետևից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ